top of page

«Իմ քայլը» հիմնադրամը տալիս է կիբերանվտանգության դասընթացներին մասնակցելու բացառիկ հնարավորություն. Կրթվելը նորաձև է

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read


«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը «Կրթվելը նորաձև է» ծրագրի «Հնարավորությունների հարթակ» նախագծի շրջանակում մեկնարկում է կիբերանվտանգության ոլորտում վերապատրաստման դասընթաց` համագործակցելով  Global IT Academy-ի հետ։


 

«Նոր ծրագրի մեկնարկի գաղափարը ձևավորվել է հիմնադրամին ուղղված դիմումներիարդյունքում․ առաջին դիմողներից  Վահագն Գյոզալյանն ու 44-օրյա պատերազմի մասնակից Սմբատ Գալստյանը հիմնադրամին դիմել էին խնդրանքով՝ աջակցելու իրենց՝  կիբերանվտանգությանոլորտում մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու հարցում։ Ստանալով այս դիմումը և հաշվի առնելով ոլորտի աճող պահանջարկը՝ հիմնադրամը որոշում է կայացրել ընդլայնել հնարավորությունները և ծրագրին ներգրավել ավելի մեծ թվով շահառուներ։


 

Դասընթացն իրականացվելու է Global IT Academy-ի հետ համագործակցությամբ և նպատակունի մասնակիցներին զինել արդի, գործնական և կիրառելի գիտելիքներով՝ կիբերանվտանգության ոլորտում։ Բազային դասընթացի տևողությունը 6 ամիս է, որը հաջողությամբ անցնելուց հետո, բոլոր ցանկացողները կկարողանան շարունակել և խորացնել իրենց գիտելիքները:


 

Ծրագրի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://globalitacademy.am/cybersecurity

 

Դասընթացը նախատեսված է 20 մասնակցի համար։ Հայտերի ընդունումը բաց է, և առաջին18 հայտ լրացնողները կմիանան մեզ առաջինը դիմած երկու մասնակիցներին։ Տեղեկացնում ենք նաև, որ շահառուների նախատեսված  թիվը լրանալուն պես հայտերի ընդունումը կփակվի։

 


Ծրագիրը իրականացվելու է համաֆինանսավորմամբ․ խմբային դասընթացների յուրաքանչյուր մասնակցի ամսական վճարը կազմում է 50.000 ՀՀ դրամ, որից

80%-ը՝ 40.000 դրամը, հոգալու է «Իմ քայլը» հիմնադրամը, 20%-ը՝ 10.000 դրամը, վճարելու է մասնակիցը։


 

Կիբերանվտանգության ոլորտի ընտրությունը պայմանավորված է թվային աշխարհի արագզարգացմամբ, տվյալների պաշտպանության աճող կարևորությամբ և մասնագիտականմեծ պահանջարկով՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային շուկայում։ Հիմնադրամը կարևորում է այն մասնագիտությունները, որոնք կարող են ապահովելերկարաժամկետ զբաղվածություն, վերաորակավորման հնարավորություն ևմրցունակություն արագ փոփոխվող աշխարհում։


 

Դիմելու և ծրագրին մասնակցելու համար պետք է պարզապես լրացնել հետևյալ հայտը`  https://forms.gle/csCqdUwboJkDhDHf9»,- ասվում է հիմնադրամի հաղորդագրության մեջ։

 
 
bottom of page