Խանջյան փողոցում բախվել է 4 մեքենա, կան վիրավnրներ
- Investigative journalist

- 3 hours ago
- 1 min read

Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:10-ի սահմաններում Խանջյան 19 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Էդուարդ Պ․-ի վարած «Nissan» մակնիշի, 57-ամյա Խաժակ Գ.-ի վարած «Toyota» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչ 66-ամյա Սլավիկ Մ.-ի վարած «Lexus» մակնիշի և Երևանի բնակիչ 44-ամյա Հակոբ Շ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ վարորդներից Էդուարդ Պ.-ն եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական էլ չի ունեցել։




















