top of page

«TRIPP-ը պատմական քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն պահպանելու ուղղությամբ»․ Սերջիո Գոր

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 2 hours ago
  • 1 min read

TRIPP նախագիծը պատմական քայլ է Հարավային Կովկասում ուժեղ, փոխկապակցված տնտեսություններ կառուցելու և կայուն խաղաղություն պահպանելու ուղղությամբ։

Report-ի հաղորդմամբ, այս մասին Բիշքեկում կայացած B5+1 բիզնես ֆորումում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ բանագնաց Սերջիո Գորը։

«Պատմական խաղաղության գագաթնաժողովից (Վաշինգթոնի գագաթնաժողովը 2025 թվականի օգոստոսի 8-ին - խմբ.) ի վեր, որը մերձեցրել է Հայաստանին և Ադրբեջանին, մենք շարունակում ենք առաջ մղել Թրամփի երթուղին (TRIPP): Այս երթուղին կապահովի ուղիղ տրանսպորտային կապեր Կենտրոնական Ասիայից` Հարավային Կովկասի տարածքով դեպի Արևմուտք»,- հայտարարել է Գորը։

Ըստ նրա՝ Թրամփի վարչակազմը հատուկ նշանակություն է տալիս Կենտրոնական Ասիային և ճանաչում է տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը։

 
 
1/2523
bottom of page