Զելենսկին դժգոհել է Պուտինի և Թրամփի միջև «շատ լավ» հարաբերություններից
2 hours ago
1 min read

ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ իրեն չի զգում Միացյալ Նահանգների կողմից դավաճանված, սակայն դժգոհել է Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև «շատ լավ հարաբերություններից»։
«Ես զգում եմ այն, ինչ զգում եմ։ Սա աջակցություն չէ (Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային)», - ասել է Զելենսկին։
Նա չի կարողացել բացատրել, թե ինչ կարող էր սխալ լինել իր և Դոնալդ Թրամփի միջև Վաշինգտոնի և Մոսկվայի մերձեցման ֆոնին։
«Ես չգիտեմ՝ դա ճիշտ է, թե ոչ, որովհետև դա նրա անձնական որոշումն է՝ ընկերանալ Պուտինի հետ, թե ոչ։ Կարծում եմ՝ նրանք շատ լավ հարաբերություններ ունեն, այո՛», - Գազետա.ռու-ի հաղորդմամբ, ընդգծել է Զելենսկին։




















