top of page

«Հրապարակ»․ ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել

45 minutes ago
1 min read


«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմից ահազանգում են, որ նորաթուխ ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Համբարյանը, որը նախկինում ՆԳ փոխնախարար է եղել, խորհրդարանում էլ է իր համար հարազատ ոստիկանական կարգեր հաստատել եւ իրեն սկսել է շրջապատել մտերիմներով, համակուրսեցիներով։

Չնայած 2 ամիս չկա, որ նշանակվել է, բայց աշխատակազմը է՛լ անանուն բաց նամակներ է գրում, է՛լ ամեն տեղ բողոքում նորանշանակ ղեկավարից, որի մոտ մտնելն ավելի բարդ է, քան ԱԺ նախագահի մոտ մտնելը։ Ասում են՝ աշխատակազմի նոր ղեկավարությունը հետեւում է իրենց ամեն քայլին, դիտողություններ, նկատողություններ անում։

Աշխատողների կյանքը բարդացել է։ Նաեւ անհանգիստ են, քանի որ լսել են՝ աշխատասենյակներում մտադիր են տեսախցիկներ դնել, ասում են՝ որոշ տեղերում արդեն դրված է։ Մեզ չհաջողվեց կապ հաստատել Դավիթ Համբարյանի հետ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


 
 
1/2897
bottom of page