top of page

ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել, եթե նրա իշխանությունները չհամաձայնեն կարգավորման հարցում Վաշինգտոնի պայմաններին. Թրամփ

53 minutes ago
1 min read


ԱՄՆ վարչակազմը կարող է Իրանի դեմ ևս մեկ գործողություն անցկացնել, եթե նրա իշխանությունները չհամաձայնեն կարգավորման հարցում Վաշինգտոնի պայմաններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ֆլորիդա նահանգում աջակիցների առջև ունեցած ելույթում նա ասել է, որ 2025 թվականի հունիսին Միացյալ Նահանգների ԶՈւ-ն կործանել է ուրանի հարստացման իրանական հզորությունները «Կեսգիշերային մուրճ» գործողության ընթացքում։

«Հիշո՞ւմ եք, դա ուշ գիշերին էր՝ գիշերվա ժամը մեկին, իսկ մնացածն արեցինք «Էպիկական կատաղություն» գործողության ընթացքում: Հնարավոր է՝ մենք կազմակերպենք ևս մեկ փոքրիկ «Էպիկական կատաղություն», կամ էլ նրանք կհամաձայնեն մեր պայմաններին:

Եթե նրանք խելացի են, պարզապես կասեն. «Եկեք անցնենք գործին»: Բայց գիտեք, ես կասկածում եմ, որ նրանք այդպես կվարվեն, որովհետև, հնարավոր է, նրանք խելացի չեն», - ասել է ամերիկացի առաջնորդը:

 
 
1/2898
bottom of page