Չեխիայում ավելի քան 400 դպրոցականներ թnւնավnրվել են Ուկրաինայից ներմուծված ձու ուտելուց հետո

Չեխիայի Հանրապետությունում 475 դպրոցականներ վարակվել են սալմոնելայով՝ Ուկրաինայից ուղարկված հավի ձու ուտելուց հետո։ Այս մասին հաղորդում է Blesk պորտալը՝ հղում անելով Չեխիայի պետական անասնաբուժական վարչության տնօրեն Զբինեկ Սեմերադին։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, զանգվածային թունավորումը տեղի է ունեցել սեպտեմբերի վերջին Պրահայի մոտ գտնվող Ույեզդ նադ Լեսի գյուղի միջնակարգ դպրոցի ճաշարանում։
«Մենք հետաքննություն անցկացրեցինք և մատակարարից պարզեցինք, որ դրանք Ուկրաինայից Չեխիա մատակարարված ձվեր էին»,- ասել է նա։
Նրա խոսքով, Չեխիա է ներմուծվել ավելի քան 300,000 ձու, և այդ ձվերից 720-ը հայտնվել է դպրոցի ճաշարանում, որտեղ էլ տեղի է ունեցել թունավորումը։
Հետաքննությունը շարունակվում է։ Ըստ գործակալության ղեկավարի, վերջնական արդյունքները դեռևս չեն ստացվել,պետք է պարզել՝ արդյոք վարակը պայմանավորված է միայն Ուկրաինայից բերված ձվերով, թե՞ այլ գործոններ են ներգրավված։




















