top of page

ՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում ԱԹՍ-ներով hարվածներ է հասցրել Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ․ կան զnhեր և վիրավnրներ

  • 3 hours ago
  • 1 min read


Առնվազն 15 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ Ռուսաստանի գիշերային հրթիռային և անօդաչու թռչող սարքերով հարվածի հետևանքով, հայտնել են ուկրաինական իշխանությունները: 

Հաղորդվում է, որ սա Ուկրաինայի վրա ամենամասշտաբային հարձակումներից մեկն էր:

Կիևի ռազմական վարչակազմը հայտնել է, որ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը հարվածել են բնակելի շենքերի և մի քանի պահեստների:

«Հակառակորդը նորից նպատակադրված հարվածներ է հասցնում խաղաղ բնակիչներին և քաղաքացիական ենթակառուցվածքներին», – ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Վարչակազմի տվյալներով՝ մայրաքաղաքում զոհվել է մեկ կին, առնվազն 26 մարդ վիրավորվել է. հարվածները հրդեհներ են առաջացրել քաղաքի չորս շրջաններում:

Կիևի մարզում, տարածաշրջանային իշխանությունների տվյալներով, հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ, որոնցից ինը՝ Բրովարիի շրջանում, ավելի քան 20-ը վիրավորվել են:

 
 
1/2792
bottom of page