Վթարային իրավիճակի պատճառով Շիրակի, Լոռու և Տավուշի մի շարք բնակավայրերում դադարեցվել է էլեկտրամատակարարումը
- 1 hour ago
- 1 min read

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ էներգահամակարգի արտադրության և հաղորդման ցանցերում առաջացած վթարային իրավիճակի պատճառով համակարգի օպերատորի կողմից կիրառվել են դիսպետչերական սահմանափակումներ։
Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի մի շարք քաղաքներում և հարակից գյուղական համայնքներում ամբողջությամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը։
ՀԷՑ-ի փոխանցմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ստորաբաժանման և համակարգի օպերատորի մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։
Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար։




















