top of page

«Հրապարակ»․ Էդգար Ղազարյանը`ոսկոր ՔՊ-ի կոկորդին

  • 5 hours ago
  • 1 min read


«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական ֆրակցիայի աղբյուրների փոխանցմամբ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հավասարակշիռ պահվածքը խոր հիացմունք է առաջացրել անգամ իրենց թիմում: Եթե մինչ խորհրդարան գալը աննախադեպ ռադիկալ են տրամադրված եղել «ուժեղների» դեմ, ապա այժմ կարծում են, որ հնարավոր է փոխադարձ կառուցողական մթնոլորտում աշխատել, ավելին` նախնական որոշում ունեն՝ չտապալել ԱԺ փոխխոսնակներից մեկի պաշտոնում Արամ Վարդեւանյանի ընտրությունը։

Միակ անցանկալի անձը, որի նկատմամբ ատելությունը մնում է չհաղթահարված, Էդգար Ղազարյանն է, նա իրենց շատ է ցավեցրել: ՔՊ-ում կատակում են, որ վաղ թե ուշ նրա «գյամերը քաշելու են», որ ինքն էլ հրաժարվի իր ագրեսիվ պահվածքից եւ տեղավորվի կառուցողական ֆորմատի մեջ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
1/2792
bottom of page