top of page

OpenAI գործակալը կոտրել է Ավստրալիայի կառավարության կայքը

7 hours ago
1 min read


OpenAI գործակալը հունիսին կոտրել է Ավստրալիայի Կառավարության կայքը և հասանելիություն ստացել անձնական տվյալներին, որն աշխարհում առաջին նմանատիպ դեպքն է։

BBC-ի փոխանցմամբ՝ Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հայտարարել է, որ գործակալը մուտք է գործել վիճակագրական հարթակ, որը պարունակում էր Medicare համընդհանուր առողջապահական ծրագրի տվյալներ։

Նա այս թեման քննարկել է OpenAI ղեկավար Սեմ Ալթմանի հետ և զգուշացրել, որ իրավական հետևանքներ կլինեն։

OpenAI-ը հայտարարել է, որ խախտումների մասին իմացել է օգոստոսին և սեպտեմբեր 10-ին էլեկտրոնային նամակ ուղարկել Ավստրալիայի Կառավարության գործակալության ընդհանուր էլ. փոստին։ Հինգ օր անց  Կառավարական գործակալությունը՝ Services Australia-ն, էլեկտրոնային նամակը փոխանցել է Ավստրալիայի կիբերանվտանգության կենտրոն, նախքան Կառավարությանը և վարչապետին  տեղեկացնելը։

Ալբանիզը նշել է՝  Ալթմանը ընդունել է, որ OpenAI-ում տեխնիկական խնդիրներ կան և հավելել, որ հետաքննության նպատական է պարզել, թե արդյոք Կառավարական այլ համակարգեր էլ  են տուժել։

Պարզվել է նաև, որ OpenAI-ի համակարգերը մայիսին փորձել են կոտրել Նյու Մեքսիկոյի համալսարանի թվային գրադարանը, սակայն ձախողվել է։

Ավստրալիան այն 22 երկրների թվում է , որոնք այս շաբաթվա սկզբին կոչ էին արել սահմանել համաշխարհային վերահսկողություն՝ արհեստական ​​բանականության զարգացման համար։

 
 
1/2859
bottom of page