top of page

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում. Փաշինյան

9 hours ago
1 min read


Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները գտնվում են տրանսֆորմացիայի փուլում, և սա բնական գործընթաց է, որովհետև նախորդող ողջ շրջանում Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վրա ազդող ամենամեծ գործոնը եղել է Հայաստան–Ադրբեջան հակամարտությունը։

Հիմա, երբ Ադրբեջանի հետ խաղաղություն ենք հաստատել, Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները բնականորեն փոխվելու են, և մեր ցանկությունն է, որ այդ հարաբերությունները զարգանան բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա։

Մենք, իհարկե, շարունակելու ենք Հայաստանից ավել կամ պակաս հեռավորության վրա գտնվող մեր գործընկերների հետ հարաբերությունների հետագա զարգացումը, և այս առումով կուզենայի ընդգծել Կենտրոնական Ասիայի երկրներին, որոնց հետ մեր հարաբերությունները նույնպես բարձր դինամիկա ունեն։

Բայց չեմ կարող նաև չընդգծել, որ մեր արտաքին քաղաքական պատկերացումների համար, այնուամենայնիվ, առանցքային նշանակություն ունեն մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը և խորացումը»,- նշել է Փաշինյանը:

 
 
1/2859
bottom of page