top of page

Խուզարկություն՝ Աբովյանի համայնքապետարանում. կամ ձերբակալվածներ

3 hours ago
1 min read


Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է իրականացնում Աբովյանի համայնքապետարանում: Տեղեկությունը հաստատում են Կոմիտեից: «Ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են մի շարք անձինք։ Մասնավորապես՝ կաշառք ստանալու, դրան օժանդակելու և կաշառք տալու համար քրեական հետապնդումներ են հարուցվել 6 անձի, այդ թվում՝ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի համապատասխան բաժնի պետի ու ևս մեկ պաշտոնատար անձի նկատմամբ»,- հայտնում են կառույցից: Արաքս Մամուլյան




 
 
1/2859
bottom of page