top of page

«Բարսելոնայում» արտակարգ դրություն է, 17-18 ֆուտբոլիստ չի կարող խաղալ

  • Nov 20, 2022
  • 1 min read

ree

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին դրությունը թիմում որակել է արտակարգ և քաոսային, քանի որ ակումբում բազմաթիվ վարակվածներ ու վնասվածք ունեցողներ կան։


«Թիմում հիմա արտակարգ դրություն է, 17-18 ֆուտբոլիստ չի կարող խաղալ։ Կորոնավիրուսով վարակվածներից բացի 6 ֆուտբոլիստ վնասվածք ունի, 2 խաղացող որակազրկված է»,- ասել է նա։


Ըստ Չավիի՝ այսպիսի պայմաններում մրցաշարը կարելի է համարել անարդար, բայց իրենք ընտրություն չունեն, ստիպված են խաղալ իրենց տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներով։

 
 
1/2383
bottom of page