Թուրքիան կվերականգնի երկրաշարժից վնասված հայկական եկեղեցին
- Investigative journalist

- 1 day ago
- 1 min read

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը աջակցություն կցուցաբերի Իսքենդերուն քաղաքում երկրաշարժից վնասված «Քառասուն մանկանց» հայկական եկեղեցու վերականգնմանը։ Այս մասին հայտարարել է Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Սուրբծննդյան տոնի առթիվ համայնքային ընդունելության ժամանակ։
19-րդ դարի վերջին կառուցված և Թուրքիայի հարավային Հաթայ նահանգի Իսքենդերուն շրջանում գտնվող եկեղեցին վնասվել է 2023 թվականի փետրվարին թուրք-սիրիական սահմանին տեղի ունեցած 7.8 մագնիտուդով երկրաշարժից։
Եկեղեցուն հասցված վնասի վերաբերյալ հարցը արքեպիսկոպոս Մաշալյանը քննարկել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի հետ՝ 2025 թվականի դեկտեմբերին Անկարա կատարած այցի ժամանակ։




















