top of page

Խմած վարորդների տոները հարամվել են. քանի՞ վարորդ է ոչ սթափ վիճակում վարել ավտոմեքենա

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 1 day ago
  • 1 min read

Ամանորյա օրերին, ցավոք, հանրապետությունում բազմաթիվ ավտովթարներ են տեղի ունեցել, որոնցից շատերի դեպքում պարեկներն արձանագրել են մեքենան ոչ սթափ վիճակում վարող վարորդների: 

Քանի՞ վարորդ են պարեկներն այս օրերին հայտնաբերել ոչ սթափ վիճակում. MediaHub-ն այս հարցն ուղղեց ՀՀ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանին:

«Տոնական օրերին հայտնաբերվել է նաև ոչ սթափ 417 վարորդ, որոնց տրանսպորտային միջոցները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածքներ»,- նշեց Սարգսյանը։

Իսկ ի՞նչ պատահարներ են եղել, և քանի՞ ամառային անվադողերով մեքենաների վարորդներ են տուգանվել, ՆԳՆ-ից նշեցին․ «Փրկարարները ձյան առատ տեղումների հետևանքով արգելափակումից դուրս են բերել 428 տրանսպորտային միջոց, նաև համապատասխան օգնություն են ցուցաբերել 845 քաղաքացու: Միաժամանակ՝ հունվարի 1-ից 7-ը պարեկային ծառայողները հանրապետությունում ստուգման են ենթարկել 9035 տրանսպորտային միջոց, որոնցից 261-ի անվադողերը եղել են ամառային, իսկ 298-ինը՝ սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող ձմեռային անվադողերով։ Նշված բոլոր մեքենաների վարորդների նկատմամբ իրականացվել է վարչարարություն։ Նույն ժամանակահատվածում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 810 պատահար, որոնցից 310-ը՝ Երևանում, 500-ը՝ մարզերում»:

Սարգսյանը նշեց, որ պատահարների մասնակից 1592 տրանսպորտային միջոցների ստուգմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 52 արձանագրություն։ Նշվածից ընդամենը 37 մեքենայի անվադողերն են եղել ամառային, իսկ 16-ինը եղել են չափորոշիչներին չհամապատասխանող ձմեռային անվադողեր:

Մարիաննա Արամյան

 
 
1/2482
bottom of page