top of page

Եթե 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, քաղաքացին տունը տաքացնելու վրա ծախսելու է ոչ թե 27,000, այլ 35,000 դրամ, բայց տունը, միևնույն է, չի տաքանալու. Փաշինյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 21 hours ago
  • 1 min read


Ինձ մոտ շատ տպավորվել է բոլորովին վերջերս, նախորդ տարի, մեր հարգարժան թոշակառուներից մեկի հետ ունեցած խոսակցությունը: Նա ասում էր, որ 50,000 և ավելի դրամ թոշակ է ստանում, որից 27,000-28,000-ը ծախսում է տունը տաքացնելու վրա, բայց արդյունքում տունը չի էլ տաքանում: Ինքն ասում էր, որ Կառավարությունը պետք է  թոշակը բարձրացնի, որպեսզի ինքը կարողանա տաքանալ։ Ես սկսեցի հետազոտել այդ իրավիճակը կոնկրետ հասցեով: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես արձանագրեցի, որ եթե 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի և տունը տաքացնելու վրա ծախսելու է արդեն ոչ թե 27,000 դրամ, այլ 35,000 դրամ, բայց տունը, միևնույն է, չի տաքանալու, որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ, սկսած պատուհաններից, դռներով, վերջացրած պատերով»,-նշեց նա:

Վարչապետն ասաց, որ տունը տաքացնելու համար քաղաքցիները, ընդհակառակը, պետք է փորձեն ծախսել ավելի քիչ, ասենք՝ 18,000 դրամ և ներդրումներ անեն, որպեսզի տունը էներգետիկ առումով, ամբողջությամբ վերափոխվի։

«Եթե մենք անենք պատշաճ ներդրումներ, կունենանք ավելի տաք և ավելի հարմարավետ բնակարան։ Եվ սա է էներգետիկ վերափոխման իմաստը, որը շատ բարդ թեմա է, և այս թեման պլանավորելու և իրականացնելու համար շատ լուրջ հետազոտական, վերլուծական և ինտելեկտուալ աշխատանք է հարկավոր»,-հավելեց Փաշինյանը։

 
 
1/2482
bottom of page