top of page

«Գնացեք բուժման, մենք չենք հանդուրժելու թմրանյութերը». Ջեյ Դի Վենս

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 1 hour ago
  • 1 min read


ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հրապարակավ դիմել է կոկաին օգտագործող ամերիկացիներին՝ «ներողություն խնդրելով» և կոչ անելով բուժում անցնել։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ հղում անելով Fox Newsհեռուստաալիքին։


Քաղաքական գործիչն ընդգծել է, որ երկրի նախագահը խիստ դիրքորոշում ունի թմրանյութերի հարցում և մտադիր է շարունակել պայքարը դրանց տարածման դեմ։ Վենսը հավելել է, որ ԱՄՆ վարչակազմը հաճախ է ենթարկվում քննադատության թմրանյութերի դեմ պայքարի կոշտ քաղաքականության համար, հատկապես այնպիսի վտանգավոր նյութերի հարցում, ինչպիսիք են ֆենտանիլը և կոկաինը։



«Այնպես որ, ներողություն եմ խնդրում բոլոր այն մարդկանցից, ովքեր սիրում են կոկաինը։ ԱՄՆ նախագահը չի սիրում կոկաինը։ Մենք կոչ ենք անում ձեզ տեղավորվել վերականգնողական կենտրոններ, և մենք կշարունակենք պաշտպանել Ամերիկայի շահերը»,— հայտարարել է փոխնախագահը։

 
 
1/2482
bottom of page