top of page

Կասեցվել է 10 ապoրինի հորի շահագործում․ ԲԸՏՄ

  • 44 minutes ago
  • 1 min read


Ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Արարատի ու Արմավիրի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

«Արարատի մարզի Դալար բնակավայրում Ա.Է.-ն 2 ապօրինի հորից, Այգեստանում՝ Մ.Գ.-ն ու Վ.Մ.-ն, Բերքանուշում՝ Հ.Չ.-ն, Մխչյանում՝ Ա.Հ.-ն, Ոստանում՝ Վ.Հ.-ն առանց ջրօգտագործման թույլտվության ոռոգման նպատակով ապօրինի շահագործել են 1-ական խորքային հոր։ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում Լ.Մ.-ի կողմից 2 ապօրինի հորից, իսկ Գեղակերտ բնակավայրում Ս.Մ.-ի կողմից 1 ապօրինի հորից նույնպես ոռոգման նպատակով իրականացվել են ապօրինի ջրօգտագործումներ՝ առանց համապատասխան թույլտվությունների։ Բոլոր 10 ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են»:

 
 
1/2702
bottom of page