top of page

Մերձավոր Արևելքում գլխավոր իրադարձությունները՝ հունիսի 1-ի առավոտվա դրությամբ

  • 1 hour ago
  • 1 min read


Մերձավոր Արևելքում իրավիճակը մնում է լարված և անկայուն։ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մասին հաղորդագրություններն արտացոլում են միայն երկխոսություն հաստատելու փորձերը։

Միևնույն ժամանակ Իսրայելը, չնայած հայտարարված հրադադարին, շարունակում է հարվածներ հասցնել Լիբանանի տարածքին, ինչը վկայում է հրադադարի ռեժիմի փաստացի խախտման մասին։ Ընդհանուր առմամբ, տարածաշրջանը մնում է ձգձգվող էսկալացիայի վիճակում, և հետագա սրման ռիսկերը պահպանվում են։

 NEWS.am-ը ներկայացնում է երկուշաբթի գիշերը Մերձավոր Արևելքում տեղի ունեցած առանցքային իրադարձությունների համառոտ ակնարկը։

  • Իսրայելցի պաշտոնյաները Վաշինգտոնից խնդրում են հավանություն տալ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) գործողությունների ընդլայնմանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում, գրում է The Jerusalem Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։

  • Վերջին երեք շաբաթվա ընթացքում ամերիկյան զինված ուժերը օգնել են մոտ 70 առևտրային նավերի անցնել Հորմուզի նեղուցով, թեև այս ջրային ուղով նավարկությունը շարունակում է ռիսկային մնալ՝ Իրանի հետ պատերազմի դադարեցման շուրջ փակուղի մտած բանակցությունների պատճառով։

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ Իրանի հետ համաձայնագիրը մեծ մասամբ վերաբերում է միջուկային թեմատիկային, և հավաստիացրել է, որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը քննարկվում է մանրամասն և հիմնավոր կերպով։

  • Անցած շաբաթ Քուվեյթում ավիաբազայի վրա իրանական հրթիռային հարվածի հետևանքով թեթև վնասվածքներ են ստացել չորս ամերիկացի զինծառայող և երեք քաղաքացիական աշխատակից, CBS News հեռուստաալիքին տեղեկացված աղբյուրի հղումով հայտնել է։

  • ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններ է վարել Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ հրադադարի նախաձեռնությունն առաջ մղելու նպատակով։

  • Միացյալ Նահանգները հարվածներ են հասցրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին։ Այդ մասին հունիսի 1-ին X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը։

  • Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հարձակվել է ամերիկյան ռազմական բազայի վրա, որտեղից ավելի վաղ հարվածներ էին հասցվել իրանական Սիրիկ կղզու օբյեկտներին։

 
 
1/2702
bottom of page