top of page

Փարիզում և եվրոպական այլ մայրաքաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերը ցույց են տալիս, թե իրականում որքան «ծաղկուն այգի» է Եվրոպան. Լավրով

1 hour ago
1 min read


Փարիզում և եվրոպական այլ մայրաքաղաքներում տեղի ունեցած բողոքի ցույցերը ցույց են տալիս, թե իրականում որքան «ծաղկուն այգի» է Եվրոպան, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Ապատեղեկատվությունն այն է, ինչի վրա Արևմուտքն այժմ հույսը դնում է՝ հասարակական կարծիքը պահպանելու համար, բայց դա դժվարանում է անել։ Արևմուտքն այժմ փորձում է պահպանել այն դիրքորոշումը, որ Ուկրաինայի հաղթանակի համար ամեն ինչ պետք է զոհաբերվի։ Վերջերս այս մասին հայտարարել է, այդ թվում՝ կանցլեր Մերցը. «Մեզ համար ամենակարևորը ոչ թե Գերմանիան է, ոչ ԵՄ-ն, ոչ ՆԱՏՕ-ն, ոչ ԱՄՆ-ն, ոչ Չինաստանը, այլ Ռուսաստանին հաղթելը»։ Սրանք այնպիսի մազոխիստներ են, քաղաքական մազոխիստներ, եթե կուզեք»,-նշել է նա։

 
 
1/2901
bottom of page