top of page

Ջրվեժ համայնքի տներից մեկում հայտնաբերել և ձերբակալել են հոկտեմբերի 26-ին դատարանի շենքից փախուստի դիմած կալանավnրին

2 hours ago
1 min read

ՆԳՆ Քրեական և Համայնքային ոստիկանությունների ծառայողները Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի տներից մեկում հայտնաբերել և ձերբակալել են հոկտեմբերի 26-ին դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորին:

Հիշեցնենք, որ երեկ Արմավիրի դատարանից կալանավnր էր փախել:

Հ.Ե.-ն կալանքը կրում էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ Նրան դատարան էին տեղափոխել դատավոր Գևորգ Մանուկյանի վարույթում գտնվող քրեական գործով դատական նիստին մասնակցելու նպատակով։


 
 
1/2901
bottom of page