Հայտնի է՝ ինչու է Սելին Դիոնը չեղարկել մարտի 9-ից ապրիլի 22-ը ծրագրված համերգները
- Nov 20, 2022
- 1 min read

Կանադացի փոփ երգչուհի Սելին Դիոնըն առողջական խնդիրների պատճառով չեղյալ է հայտարարել հյուսիսամերիկյան ծրագրված շոուները: Պատճառը վերջին շրջանում ուժեղ մկանային սպազմերն են: Ինչպես նշում է People ամսագիրը, այդ մասին երգչուհին հայտնել է Twitter-ի իր էջում։
«Ես իսկապես հույս ունեի, որ մինչև այդ ինձ ավելի լավ կզգամ, բայց ենթադրում եմ, որ պարզապես պետք է համբերատար լինեմ և հետևեմ այն ռեժիմին, որը բժիշկներն ինձ նշանակել են», - գրել է նա:




















