top of page

Մխիթարյանը՝ «Ինտեր» - «Վերոնա» հանդիպման լավագույն խաղացող

  • 11 hours ago
  • 1 min read


Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ, 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Իտալիայի առաջնության նախավերջին տուրի «Ինտեր» - «Վերոնա» հանդիպման լավագույն խաղացող, հաղորդում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը։

Հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1: Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում անցկացրել էր ամբողջ հանդիպումը։

Առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Ինտերը» վաստակել է 86 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Նապոլին» ունի 73 միավոր։

 
 
1/2682
bottom of page