Զարմանում եմ վարչապետի ներվերի վրա, կարծում եմ՝ դրանք բետոնից ու երկաթից են. Ալեն Սիմոնյան
- 5 hours ago
- 1 min read

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը զարմանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի համբերության և նյարդային համակարգի դիմացկունության համար:
«Ես կարծում եմ՝ նյարդերը բետոնից են, երկաթից են, ես զարմանում եմ, որ ինքը դիմանում է այն ամենին, ինչի միջով մենք անցնում ենք»,- լրագրողների հետ զրույցում հայտարարել է նա։
Սիմոնյանի խոսքով՝ ատելության այս մթնոլորտի մեղավորն ընդդիմադիրներն են։
«Իրենք մեզ գնդակահարում էին, թուրք, դավաճան, հողատու վիրավորանքները կարծես մենք չենք դրել շրջանառության մեջ»,- ասել է Սիմոնյանը։




















