top of page

Անձրևն ընդհատել է Բաքվում «Կայուն քաղաքներ» ֆորումի բացումը

  • 3h
  • 1 min read


Մայիսի 17-ին Բաքվի օլիմպիական մարզադաշտի մոտ ավելի քան 180 երկրների ներկայացուցիչներ, ճարտարապետներ, քաղաքաշինարարներ (ուրբանիստներ) և ՄԱԿ-ի ներկայացուցիչներ սպասում էին Քաղաքային զարգացման 13-րդ համաշխարհային ֆորումի (WUF-13) բացմանը։ Սակայն եղանակը փոխել է արարողության ընթացքը. ուժեղ անձրևն ընդհատել է բացման ծրագրի մի մասը, և մասնակիցները ստիպված են եղել պատսպարվել ծածկերի տակ, գրում է JAM News-ը։

Ad

Բաքվում Քաղաքային զարգացման համաշխարհային ֆորումի խորհրդանշական բացումը, որը նախատեսված էր բաց երկնքի տակ՝ մասնավորապես դրոշի բարձրացման արարողությունը, համընկել է ռեկորդային տեղումների հետ։ Հիդրոօդերևութաբանության ազգային ծառայությունը նախապես զգուշացրել էր ինտենսիվ անձրևների մասին, իսկ ավելի ուշ հայտնել, որ ինը ժամվա ընթացքում Բաքվում և Ապշերոնում տեղացել է 103 միլիմետր տեղումներ, ինչը կազմում է կլիմայական նորմայի 523 տոկոսը։

 
 
1/2682
bottom of page