Աշխարհի ամենաուժեղ ծանրորդը հայ է. մեր հաջորդ երազանքն օլիմպիական ոսկին է. Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ
- Investigative journalist
- Dec 15, 2024
- 1 min read

Աշխարհի ամենաուժեղ ծանրորդը հայ է. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը՝ մեկնաբանելով Վարազդատ Լալայանի՝ աշխարհի չեմպիոն դառնալը:
«Պատմության մեջ առաջին անգամ ծանրամարտի գերծանր քաշայինների պայքարում Հայաստանն ունի աշխարհի չեմպիոն։ Վարազդատ Լալայանը իրականացնում է բոլորիս երազանքն ու աշխարհին հերթական անգամ ցույց տալիս, որ ծանրամարտի հայկական դպրոցն աշխարհի ուժեղագույնների թվում է։ Շնորհավորում եմ բոլորիս։ Մեր հաջորդ երազանքն օլիմպիական ոսկին է», - գրել է նա։