top of page

Հոսպիտալացված Նենսի Փելոսին կոնքա-ազդրային հոդի փոխարինման վիրահատության է ենթարկվել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Dec 15, 2024
  • 1 min read

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին Լյուքսեմբուրգ կատարած այցի ժամանակ հոսպիտալացվելուց հետո կոնքա-ազդրային հոդի փոխարինման բարեհաջող վիրահատության է ենթարկվել, շաբաթ օրը հայտնել են նրա գրասենյակից։

«Այսօր վաղ առավոտյան Ներկայացուցիչների պալատի պատվավոր խոսնակ Փելոսին կոնքա-ազդրային հոդի փոխարինման բարեհաջող վիրահատության է ենթարկվել և ապաքինվում է», - ասվում է Փելոսիի մամուլի քարտուղար Իեն Կրեգերի հայտարարության մեջ:

Վիրահատությունը կատարվել է Լանդստուլի տարածաշրջանային բժշկական կենտրոնում՝ Գերմանիայի Լանդստուլի ռազմաբազայում: Պաշտպանության նախարարություննը օգնություն է ցուցաբերել Փելոսիին Լյուքսեմբուրգից այնտեղ տեղափոխելու համար։

«Խոսնակ Փելոսին երախտապարտ է Լանդստուլի ռազմաբազայի Լանդստուլի տարածաշրջանային բժշկական կենտրոնում տեղակայված ԱՄՆ զինվորական և հոսպիտալի բժշկական անձնակազմերին՝ նրանց արտակարգ հոգատարության և բարության համար»,- ասված է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահի գրասենյակում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փելոսին Կոնգրեսի պատվիրակության կազմում Լյուքսեմբուրգում էր՝ Արդեններւ ճակատամարտի 80-ամյակի կապակցությամբ։ Փելոսին պաշտոնական միջոցառման ժամանակ վնասվածք է ստացել։ Նա ընդունվել է Կիրխբերգի հիվանդանոց Լյուքսեմբուրգի քաղաքային հիվանդանոցի հյուսիս-արևելքում՝ հետազոտության համար:

1/2491
bottom of page