Դանա Ուայթը ցանկանում է Պուտինին հրավիրել UFC-ի մրցաշարին
- Investigative journalist

- Jun 2, 2024
- 1 min read

UFC-ի գործադիր տնօրեն Դանա Ուայթը ցանկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել կազմակերպության մրցաշարին, եթե այն անցկացվի Ռուսաստանում։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Եթե մրցաշարն անցկացվի Ռուսաստանում, ապա մեզ համար մեծ պատիվ կլինի, եթե այն այցելի Վլադիմիր Պուտինը: Շատ ուրախ կլինենք տեսնել նրան: Մեզ համար ցանկացած երկրի նախագահի այցը մեր մրցաշարին մեծ պատիվ է», - ասել է նա մամուլի ասուլիսում։




















