top of page

Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով դատական նիստն ավարտվեց

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Sep 5, 2024
  • 1 min read

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ընթացավ Արարատ Միրզոյանի դեմ  մահափորձի գործով  դատական  նիստը։  Այն ընթանում էր դռնփակ կարգով, քանի որ այսօր հարցաքննվում էր գործով տուժող Արարատ Միրզոյանը։ Նա դատարանի դահլիճում հայտարարել է, որ ճանաչում է ամբաստանյալին՝ Թորգոմ Ասատրյանին։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձ կատարելու գործը դատարանում է. մեղադրյալը մարզիկ 23-ամյա Թորգոմ Ասատրյանն է: 24-ամյա մեղադրյալը, որն անցած տարվա փետրվարից կալանավորված է, չի ընդունում մեղադրանքը, նրա պաշտպան Արման Սողոմոնյանն այն աբսուրդ է որակում:

1/2505
bottom of page