top of page

Էրդողանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը քննարկել են ռուս-ուկրաինական հակամարտությունը

  • Feb 18, 2025
  • 1 min read

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և օրակարգային հարցեր։  Էրդողանը ընդգծել է, թե Անկարան շարունակում է ջանքեր գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու համար:

Նա նշել է, որ Անկարան ակտիվորեն համագործակցում է պատերազմող կողմերի առաջնորդների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ ձգտելով հակամարտության դիվանագիտական լուծմանը: 

 
 
1/2580
bottom of page