«Քաղաքացիական պայմանագիրը» ընտրական ցուցակներն է ներկայացնում ԿԸՀ
- 4 hours ago
- 1 min read

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Ազգային ժողովի՝ սույն թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար գրանցվելու նպատակով, իր ընտրական ցուցակն է ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ ՀՀ օրենսդրությամբ պահանջվող այլ փաստաթղթերի հետ միասին:
Այն բերեցին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Հիշեցնենք, որ քաղաքական ուժերի հայտերը ԿԸՀ–ն ընդունում է ապրիլի 13–ից մինչև ապրիլի 23–ը։ Դրանից հետո ևս 10 օր կտևի այդ հայտերի գրանցումը։
Քարոզարշավի կմեկնարկի մայիսի 8–ին և կտևի ինչև հունիսի 5–ը ներառյալ։




















