top of page

Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին

  • 8 hours ago
  • 1 min read


Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է անդրադառնում Ուկրաինայի վրա, և Կիևում Patriot ՀՕՊ համակարգերի հրթիռների այնպիսի դեֆիցիտ է նկատվում, որ դրանից վատ արդեն լինել չի կարող։

«Եթե պատերազմը ձգձգվի, Ուկրաինան ավելի քիչ զենք կստանա»,- ասել է Զելենսկին։

Պատասխանելով Patriot համակարգերի հրթիռների վերաբերյալ հարցին՝ նա ընդգծել է, որ Ուկրաինայում հիմա այնպիսի դեֆիցիտ է, որ ավելի վատ լինել չի կարող։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ավելի քիչ ուշադրություն է դարձնում Ուկրաինային՝ Իրանի շուրջ հակամարտության լույսի ներքո։

Ավելի վաղ Զելենսկին դժգոհել էր Patriot հրթիռների պակասից, որոնք առաջնահերթության կարգով ուղարկվում էին Մերձավոր Արևելք՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի՝ Իրանի հետ ունեցած հակամարտության պատճառով։

 
 
1/2633
bottom of page