top of page

ՌԴ-ն և Ադրբեջանը համաձայնության են եկել AZAL ինքնաթիռի կnրծանման hետևանքների վերաբերյալ

  • 5 hours ago
  • 1 min read


Մոսկվան և Բաքուն հանգել են հետևանքների կարգավորմանը, ներառյալ փոխհատուցումների վճարումը, Ռուսաստանի օդային տարածքում ՀՕՊ-ի ոչ միտումնավոր գործողության հետևանքով AZAL-ի ինքնաթիռի կործանման կապակցությամբ։ Այս մասին ասվում է ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ-ների համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահների՝ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Դուշանբեում կայացած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը հանգել են հետևանքների պատշաճ կարգավորմանը, ներառյալ փոխհատուցումների վճարման հարցը, 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ակտաու քաղաքի մոտակայքում AZAL ավիաընկերությանը պատկանող Embraer 190 ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը տեղի էր ունեցել Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում ՀՕՊ համակարգի ոչ միտումնավոր գործողության հետևանքով», - նշված է տեքստում։

Մոսկվայի և Բաքվի միջև կապերի առաջընթաց զարգացումը փոխադարձ հարգանքի հիման վրա կշարունակի նպաստել բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը և համագործակցության ընդլայնմանը։ Այս մասին ասվում է ՌԴ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարության մեջ։

«Համոզմունք ենք հայտնում, որ ռուս-ադրբեջանական կապերի առաջընթաց զարգացումը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության և կողմերի շահերի հաշվառման վրա, այսուհետ ևս կնպաստի բարիդրացիական հարաբերությունների ամրապնդմանը և համագործակցության ընդլայնմանը՝ ի շահ երկու պետությունների ժողովուրդների», - ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված փաստաթղթում։

«ՌԴ և Ադրբեջանի միջև կապերի զարգացումը բխում է երկու պետությունների ժողովուրդների շահերից: AZAL-ի ինքնաթիռի կործանման հետևանքների կարգավորման վերաբերյալ Մոսկվայի և Բաքվի պայմանավորվածությունը հաստատում է համագործակցության ձգտումը»,- նշված է ԱԳՆ-ների համատեղ հայտարարության մեջ։

 
 
1/2633
bottom of page