Շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը. նա իրավունք չունի 70 տարեկանը լրանալուց հետո հավակնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնին․ Արայիկ Հարությունյան
- 3 hours ago
- 1 min read

Շուտով լրանում է Գագիկ Ծառուկյանի 70-ամյակը, և նա իրավունք չունի 70 տարեկանը լրանալուց հետո հավակնելու ՀԱՕԿ նախագահի պաշտոնին, լրագրողներին ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով այն մասին, որ իրենք փորձում են այնպես անել, որ Գագիկ Ծառուկյանը չլինի ՀԱՕԿ նախագահ։
«Փորձում էին ինչ-որ հնարքներով ընտրական և քաղաքական այս թեժ փուլում անցկացնել ընտրությունները, Գագիկ Ծառուկյանին հերթական անգամ կարգել ՀԱՕԿ նախագահ, որ նա 4 տարի ևս ղեկավարի ՀԱՕԿ-ը»,-ասել է նա։




















