top of page

Ալիևը վստահեցրել է Փեզեշքիանին, որ իրենք թույլ չեն տա, որ իրենց տարածքն օգտագործվի Իրանին hարվածելու համար. ՀՀ-ում Իրանի դեսպան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 1
  • 1 min read
ree

Ալիևը վստահեցրել է Փեզեշքիանին, որ իրենք թույլ չեն տա, որ իրենց տարածքն օգտագործվի Իրանին հարվածելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

«Մենք պաշտոնական ինֆորմացիա չունենք, որ նման բան տեղի է ունեցել, ուստի միայն մամուլի ենթադրությունների վրա չենք կարող դիրքորոշում հայտնել»,-ասել է ՀՀ-ում Իրանի դեսպանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սոբհանին, վկայակոչելով հետախուզական տվյալները, ասել էր, որ որոշ քանակությամբ փոքր ԱԹՍ-ներ ԻԻՀ են ներթափանցել հարևան երկրների տարածքից: Նա ակնարկել էր, որ խոսքը Ադրբեջանի մասին է:

 
 
1/2383
bottom of page