top of page

Այս հաղթանակն այնքան քաղցր է ինձ համար. վերջապես կարողացա հաղթել նրան. Մեծ հարգանք ունեմ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ. Սարավի

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Aug 8, 2024
  • 1 min read
ree

Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, 97 կգ քաշային կարգում հանդես եկող իրանցի ըմբիշ Մոհամադհադի Սարավին եզրափակիչ գոտեմարտից  հետո խոսել է իր մրցակցի` Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանի մասին:

«Այս հաղթանակն այնքան քաղցր է ինձ համար: Վերջապես կարողացա հաղթել նրան՝ երեք պարտություններից հետո: Մեծ հարգանք ունեմ Արթուր Ալեքսանյանի նկատմամբ, նա իսկական պրոֆեսիոնալ է»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Սարավին: 

Օլիմպիական խաղերի 97 կգ քաշային կարգի եզրափակիչից հետո Արթուր Ալեքսանյանը չներկայացավ մամլո ասուլիսին:

1/2380
bottom of page