Իսրայելը և Թուրքիան գաղտնի հաղորդակցվում են
- 16 hours ago
- 1 min read

«Իսրայելը և Թուրքիան գաղտնի կապի ուղիներ են պահպանում լարվածությունը կանխելու համար; Այդ մասին հայտնել է Իսրայելի Kan պետական հեռարձակողը՝ հղում անելով աղբյուրին։
«Իսրայելը չի ցանկանում Թուրքիային թշնամի դարձնել. երկրների միջև գոյություն ունեն գաղտնի ուղիներ՝ հաղորդագրություններ փոխանցելու և լարվածությունը կանխելու համար», - ասել է Kan-ի աղբյուրը։ Սակայն, «երբ հաղորդագրությունները ապարդյուն են լինում», Իսրայելը «ստիպված է գործել»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ նշվում է հրապարակման մեջ։
Ըստ Kan-ի, Իսրայելը կարմիր գծեր է սահմանել Սիրիայում թուրքական ռազմական ամրացման համար, մասնավորապես՝ «օդային պաշտպանության համակարգերի, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների տեղակայման վերաբերյալ, որոնք կարող են սպառնալ Իսրայելի ռազմաօդային ուժերի գործողությունների ազատությանը»։ Պետական հեռուստատեսային և ռադիոհաղորդման ընկերությունը պնդում է, որ օգոստոսի 18-ին Աբու Դուհուր օդանավակայանի վրա կատարված հարվածը հստակ ազդանշան է տվել Սիրիայի իշխանություններին, որ Իսրայելը «դեմ չէ սիրիական ուժերի կուտակմանը», բայց «չի թույլատրի նոր սպառնալիքի ստեղծում իր սահմանների մոտ»։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը օգոստոսի 22-ին N12 հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Երուսաղեմը հետաքրքրված չէ Անկարայի հետ հակամարտության սրմամբ, բայց թույլ չի տա թուրքական ռազմական բազաների ստեղծում Սիրիայում։ Նա նշեց, որ հրեական պետությունը «շահագրգռված է Սիրիայում կայունության և ստատուս քվոյի պահպանմամբ»։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ Սիրիան «մոտ է խաթարելուն» հրեական պետության հետ անվտանգության ստատուս քվոն՝ թույլ տալով թուրքական զորքերի տեղակայումը երկրի հյուսիսում։ «Սիրիա» հեռուստաընկերությունը, իր հերթին, հաղորդել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը օգոստոսի 18-ին հարձակվել են Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող Աբու Դուհուր ռազմական ավիաբազայի վրա։




















