Երևան-Սևան ավտոճանապարհին 75-ամյա վարորդը «Opel Combo»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին․ կա վիրավnր
- 15 hours ago
- 1 min read

Այսօր՝ օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 54-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 75-ամյա Նվեր Զ․-ն իր վարած «Opel Combo» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




















