top of page

Պուտին․ «Հյուսիսային հոսք»-ի երկրորդ ճյուղն ի սկզբանե կարող էր անցնել Լեհաստանի տարածքով

  • 8 hours ago
  • 1 min read


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք» գազատարի երկրորդ ճյուղը ի սկզբանե կարող էր անցնել Լեհաստանի տարածքով։ Ըստ նրա, լեհական տարածքում նույնիսկ սկսվել էր դրա կառուցման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների նախապատրաստումը, տեղեկացնում է «Коммерсантъ»-ը։

«Вести» լրատվական ծառայությանը տված հարցազրույցում Պուտինը հիշեցրել է, որ ռուսաստանյան գազն արդեն մատակարարվում էր Եվրոպա Լեհաստանի միջոցով՝ «Յամալ — Եվրոպա» գազատարով։ ա նշել է, որ սկզբնական շրջանում նախատեսվում էր լեհական երթուղին օգտագործել նաև երկրորդ գծի համար։

Սակայն հետագայում որոշում է կայացվել փոխել նախագիծը և գազատարը անցկացնել Բալթիկ ծովի հատակով։ Ռուսաստանի նախագահը դա բացատրել է ռիսկերը նվազեցնելու և մատակարարումների անվտանգությունը բարձրացնելու ձգտմամբ։

Ըստ Պուտինի, լեհական իշխանությունները դեմ էին երթուղու փոփոխությանը, քանի որ ծովային ուղին Լեհաստանին զրկում էր տրանզիտային եկամուտների մի մասից և նվազեցնում նրա աշխարհատնտեսական նշանակությունը՝ որպես երկիր, որի տարածքով անցնում էին ռուսաստանյան էներգամատակարարումները։

«Լեհաստանը պակաս էր ստանում, ըստ էության, այդպես էլ ստացվեց՝ սկսեց պակաս եկամուտներ ստանալ մեր ածխաջրածինների տրանզիտից»,- ասել է նա։

 
 
1/2815
bottom of page