top of page

Ազատ խոսք ասելով՝ ի՞նչ են հասկանում դաշնակները, ավելի ազատ խոսք լինի, որ էլ ի՞նչ խոսեք. Ստեփանյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 10 hours ago
  • 2 min read
ree

««Հայաստան» խմբակցությունն ու մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին հարող որոշ անհատներ որոշել էին ՀՀ-ում պաշտպանել ազատ խոսքը»։


Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը՝ շարունակելով. «Կատակ չէ, որ ՀՅԴ-ն որոշել էր պաշտպանել ազատ խոսքի իրավունքը։ Սա այն ուժն է, որ բարեհաջող «լռեցրել է» ֆրակցիայում ոչ դաշնակներին՝ Կրպեյան Ասպրամ, Արեգնազ Մանուկյան, Սեյրան Օհանյան, Զեմֆիրա Միրզոևա և այլք․ դե ֆակտո չկան։ Մանուկյանն անգամ լքեց ԱԺ-ն՝ չհամակերպվելով խիստ ռեժիմի պայմաններին ։ Սա այն ուժն է, որ մի 10-15 հոգու համոզեց մանդատից հրաժարվել, որ հերթը հասնի միայն դաշնակներին։ Այսինքն՝ պետք է խոսել ոչ թե Հայաստան դաշինքի, այլ ՀՅԴ ֆրակցիայի մասին։


Սա այն ուժն է, որ եթե օրվա մեջ 500 անգամից պակաս արտաբերի «թուրք» բառը, ապա այդ օրը ստացված չի լինի։ Շատ լուրջ դեմքով ու քաղաքական ճռճռան ելևէջներով էնպես են մեզ մեղադրում իբր «թրքասեր ու թրքահաճո» լինելու համար, կարծես մենք ենք թուրքերի հետ կոալիցիա կազմել Օսմանյան կայսրությունում, ու մենք ենք շուրջ 2 տասնյակ մեկը մեկից խայտառակ պայմանագրերի հեղինակը, որոնցից մեկով էլ Արարատն անցավ Թուրքիային։ Մենք էինք, որ Թուրքիա նամակ էինք գրում, որ բռնեն Զորավար Անդրանիկին և նրա խմբին։ Առերեսվեք ձեր անփառունակ պատմության հետ, ընկերնե՛ր։


Սելը ճռռալու տեղը սելվորնա ճռռում։


Սա այն ուժն է, որի ներկայացուցիչներն ուղիղ կապ ունեն «Հոկտեմբերի 27»-ի հետ։ Եվ, ի վերջո, այս կուսակցության կարկառուն ղեկավարներից մեկը «Հոկտեմբերի 27»-ը «ոգու պոռթկում» է որակել, մյուսը 100 կամավոր էր հավաքագրում՝ իշխանության հարցերը իրենց ձևով լուծելու համար։


Շատ վատ խասիաթա ... չեն բարեկրթվում։ Դե երդումը զենքի վրա են տալիս, իսկ ԱԺ-ում չեն երդվում։


Լուսանկարում դաշնակի գրառում է, որը կատարվել է, երբ քաղաքացի է մահացել։ Ենթադրում եմ՝ համակրել է վարչապետին և իշխանությանը։ Խնդրեմ, կարդացեք։


Հիմա հարց՝ բա որ 37 թիվն ա, ուժայինները խանգարում են մարդ սպանել, կաշառք վերցնել ու տեռորիզմի գնալ, ազատ խոսքն էլ գլուխն առել ու փախել է ՀՀ-ից, ապա սա ի՞նչ է նշանակում։

Ազատ խոսք ասելով՝ ի՞նչ են հասկանում դաշնակները, գիտեն միայն դաշնակները։


Ավելի ազատ խոսք լինի, որ էլ ի՞նչ խոսեք։


Իսկ որ ՀՀ-ում և՛ ազատ խոսք կա, և՛ ազատ մամուլ, ու դրա համար ոչ ոք չի պատժվում, լավագույնս ձևակերպել է դաշնակցության ԳՄ անդամ, վաղամեռիկ Վահան Հովհաննիսյանը, ուղիղ մեջբերում` «... այլապես ձեզ դալաններում էնքան կծեծեին, որ ստիպված կարտագաղթեիք»։

Հա, ի դեպ, մի լրագրող կա, որ երդվելուց է խոսում, դաշնակ Իշխանին ինչո՞ւ չի ասում՝ դե երդվի»։

 
 
bottom of page