top of page

Շատ դժգոհ եմ «Ռեալի» դեմ խաղի մրցավարությունից․ «Էլչեի» գլխավոր մարզիչ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 4 hours ago
  • 1 min read
ree

«Էլչեի» գլխավոր մարզիչ Էդեր Սարաբիան քննադատել է մրցավարի աշխատանքը Լա Լիգայի 13-րդ տուրի Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից հետո (2:2):

Տանտերերը առաջ անցան հաշվի մեջ 53-րդ և 84-րդ րոպեներին, սակայն «սերուցքայինները» երկու անգամ էլ կարողացան հավասարեցնել հաշիվը։ Մադրիդցիների երկրորդ գոլը հատկապես վիճահարույց էր՝ Վինիսիուս Ժունիորի և Ինյակի Պենյայի բախման պատճառով․ բրազիլացին հարվածեց դարպասապահի դեմքին «Ռեալի» երկրորդ գոլից առաջ, սակայն մրցավարը այդ դրվագում խախտում չարձանագրեց։

«Ես ամբողջությամբ դժգոհ եմ այս ոչ-ոքիից։ Վինիսիուսը հստակ խախտում կատարեց Պենյայի նկատմամբ։ Նա հարվածեց նրա դեմքին․ դա պարզ երևում է Ինյակիի քթի վրա եղած հետքից։ Մրցավարությունը ազդել է վերջնական արդյունքի վրա, և ես շատ զայրացած եմ», — ասել է Սարաբիան խաղից հետո տված հարցազրույցում։

Չնայած երկու գոլ բաց թողնելուն, հենց «Էլչեի» դարպասապահ Ինյակի Պենյան ճանաչվեց խաղի լավագույն ֆուտբոլիստ։

 
 
bottom of page