top of page

Գրանցվել է 564 դեպք, որից 265-ը՝ արտակարգ. ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • 9 hours ago
  • 1 min read
ree

Նոյեմբերի 17-23-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 564 դեպք, որից 265-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:


Մասնավորապես՝ հրդեհի՝ 173, փլուզման, պայթյունի, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, որոնողափրկարարական՝ 1-ական, բնական հրդեհի՝ 6, դիակի հայտնաբերման՝ 2, կեղծ ահազանգի՝ 4, օձի նկատման՝ 3, թունավորման՝ 9, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 70, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 173, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 33, հրդեհի կեղծ կանչի՝ 35, 37 այլ դեպքեր:


Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 6 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 3 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 6 տրանսպորտային միջոց:

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 135, զոհվել՝ 17 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 9 մարդ:

 
 
bottom of page