Բանակում ծառայելու գրավչությունն էապես մեծացել է. Պապիկյան
- Investigative journalist

- 14 hours ago
- 1 min read

Առաջիկա մեկուկես տարվա ընթացքում՝ հունվարի մեկից հետո, մենք, հնարավորություն ենք ունենալու ևս երեք զորակոչ՝ այսինքն՝ ամառային զորակոչը, ձմեռային զորակոչը՝ առաջիկա և հաջորդ ամառային զորակոչը՝ «Պաշտպան հայրենյանցի» համար՝ որպես հավելյալ ավելացման հնարավորություն: Այս մասին ԱԺ Պաշտպանության հանձնաժողովում ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկանը՝ Զինծառայողի կարգավիճակի մասին օրիագծի քննարկման ժամանակ:
Նա նաև նշել է, որ մոտավոր հաշվարկներով՝ նախորդ տարիների տենդենցը ի համալրում կունենան արդեն այն ժամանակ, երբ հունվարի մեկին զորակոչվողները կզորացրվեն:
«Մենք, տեսնում ենք, որ մեր հնարավորությունները՝ մարդկային ռեսուրսի ավելացումը, էապես ավելին է լինելու, քան՝ 4,229 է: Ինձ զեկուցել են, որ կարող եմ հրապարակել, դրանք գաղտնի չեն, և ես հրապարակել եմ»,-նշել է նախարարը:
Ինչ վերաբերում է զորակոչի թվերին և ընդհանրապես, զինված ուժերի թվաքանակին՝ նախարարը նշեց, որ դրանք գաղտնի են և հրապարակման ենթակա չեն:
«Պայմանագրերի խզման կամ նոր պայմանագրերի արդյունքում, բացի «Պաշտպան հայրենյանց» ծրագրիc, քանի հոգի կա՝ 2025 թվականի տվյալներով՝ 1,000-ից ավելի է»,- նկատել է Պապիկյանը:
Նախարարի դիտարկմամբ՝ բանակում իրականացված բարեփոխումների արդյունքում՝ բանակում ծառայելու գրավչությունն էապես մեծացել է:




















