«Թուրքիան պատրաստ է խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա»․ ՊՆ
- Investigative journalist

- Mar 6
- 1 min read

Թուրքիան պատրաստ է քննարկել Ուկրաինայում իր խաղաղապահ զորքերի հնարավոր տեղակայումը, եթե դա նպաստի տարածաշրջանի կայունությանը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրը։
«Անկարայի հնարավոր ներդրումը խաղաղապահ առաքելությանը, որը դեռ չի հստակեցվել և քննարկվում է տարբեր լրատվամիջոցներում, համատեղ կքննարկվի բոլոր կողմերի հետ, եթե դա անհրաժեշտ համարվի տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովման համար», - Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրն է մեջբերում Milliyet թերթը։




















