top of page

«Opel»-ը բախվել է քարերին ու բռնկվել․ կա 1 զոհ

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jul 20
  • 1 min read
ree

Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Թաթուլ գյուղից դեպի Հացաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մահացած վիճակում տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած վարորդի ինքնությունը։

 
 
1/2383
bottom of page