top of page

Լեւոն Տեր–Պետրոսյանն իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի կողքին. Փաշինյան

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Jun 8
  • 1 min read
ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է առաջին նախագահի եւ Գարեգին Երկրորդի հանդիպմանը։

«Լեւոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրակտիկայի հիմնադիրն է եւ նա իհարկե պիտի կանգնի իր նման ժողովրդատյաց կեղծարարի ու կեղծիքի կողքին»,– գրել է Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում։

Ավելի վաղ Մայր Աթոռից հայտնել էին, որ հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ սուրբ Էջմիածին և առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։

Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին, միաժամանակ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։

 
 
1/2382
bottom of page