top of page

Ես շատ նման եմ նրան․ Մեսսին նշել է իրեն ոգեշնչող մարզիկի անունը

  • 2 hours ago
  • 1 min read

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին շատ հարցերում իրեն նույնացնում է իսպանացի հայտնի թենիսիստ Ռաֆայել Նադալի հետ: Այս մասին լեգենդար ֆուտբոլիստը հայտարարել է աշխարհի առաջնության խմբային փուլում Ալժիրի հավաքականի դարպասը հեղինակած հեթ-տրիկից հետո:

Մեսսին նշել է, որ անգամ հիմա՝ մունդիալի օրերին, շարունակում է վերանայել իսպանացի թենիսիստի մրցելույթները:

«Այդ առումով ես շատ նման եմ նրան. ես միշտ ցանկանում եմ առավելագույնս նվիրվել և ողջ ուժերս ներդնել դաշտում»,- Մեսսիի խոսքերն է մեջբերում Infobae պարբերականը:

Նշենք, որ աշխարհի առաջնություններում խփելով իր 16-րդ գոլը՝ Մեսսին այս ցուցանիշով հավասարվել է Գերմանիայի հավաքականի նախկին հարձակվող Միրոսլավ Կլոզեին: Այժմ նրանք կիսում են Մունդիալների պատմության լավագույն ռմբարկուների ցուցակի առաջին հորիզոնականը:

Հատկանշական է նաև, որ հանդիպման առաջին խաղակեսում արգենտինացին կարող էր հեռացվել խաղադաշտից ալժիրցի ֆուտբոլիստի սրունքին խաղակոշիկի ստորին հատվածով հարվածելու համար, սակայն ոչ գլխավոր մրցավարը, ոչ էլ VAR համակարգի պատասխանատուներն այս դրվագին չեն արձագանքել:

 
 
1/2726
bottom of page