2021-ից հետո ընտրակաշառքի գործերով ոչ մի մեղադրյալ բանտում չէ․ դատաիրավական համակարգը պիտի սրա պատասխանը տա
- 6 hours ago
- 1 min read

«Ընտրակաշառք բաժանողներին ՀՀ քաղաքական կյանքից արմատախիլ անելը դառնում է օրակարգի առաջնահերթություն․ նրանց հատ-հատ պետք է արմատախիլ անել հնարավոր բոլոր միջոցներով, ու մենք գնալու ենք այդ ճանապարհով»:
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամին իր ելույթում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուրիշ բան ասեմ․ վիճակագրություն վերցրի, ցավալիորեն, 2021-ից հետո ընտրակաշառքի գործերով որպես մեղադրյալ ներգրավված ոչ մի մարդ այսօր բանտում չէ։ Սա այն մեծագույն հարցն է, որի պատասխանը մեր դատաիրավական համակարգը պետք է տա»,- հավելել է նա:




















