top of page

«Ֆազի» սպանության գործով կալանավորված «Չաղ Ռուստամին» ազատ են արձակել

  • Writer: Investigative journalist
    Investigative journalist
  • Feb 26
  • 1 min read

Սերգեյ Գրիգորյանի՝  «Ֆազի»  սպանության գործով կալանքի տակ գտնվող «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանը, ազատ է արձակվել կալանքից։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է Ստեփանյանի խափանման միջոց կալանքն անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։ Ստեփանյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից։ Այդ մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել  է պաշտպան Գեղամ Հակոբյանից։

Դեպքը տեղի էր ունեցել հունիսի 11-ին՝ ուշ երեկոյան, Աջափնյակ վարչական շրջանում. մահաբեր կրակոցներն արձակվել էին բնակելի շենքերի մոտ։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Սերգեյ Գրիգորյանի սպшնությունից շուրջ մեկ ամիս անց ձերբակալվել, ապա՝ կալանավորվել էին Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և Ա․ Կյուրեղյանը՝ սպшնության կազմակերպման մեղադրանքով։ «Չաղ Ռուստամը»,  ըստ շրջանառվող լուրերի, կապ ունի գործող իշխանության որոշ ներկայացուցիչների հետ։  

1/2160
bottom of page